ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Խաղացողի ID Խաղ Գործակից Շահում
Խաղացողի ID Cashout Շահում
Խաղացողի ID Գործակից Շահում
Խաղացողի ID Գործակից Շահում
Խ–փուլի ID Դրույքի ID Ամսաթիվ Խաղարկված թվեր Ընտրված թվեր Խաղադրույք Գործակից Շահում
Խ–փուլի ID Դրույքի ID Ամսաթիվ Crashed Խաղադրույք Ավտո խաղ Շահում Գործակից Բանալի Salt Hash կոդ Ստուգել
Խ–փուլի ID Դրույքի ID Ամսաթիվ Դրույքի տեսակը Խաղադրույք Խաղաքարտեր Շահում Բանալի Salt Hash կոդ Ստուգել
Խ–փուլի ID Դրույքի ID Դրույքի տեսակը Ամսաթիվ Զառեր Խաղադրույք Շահում Բանալի Salt Hash կոդ Ստուգել
Ուշադրությու՛ ն։ Խաղում իրականացվելու են բարելավման աշխատանքներ:
Ուշադրությու՛ ն։ Խաղում իրականացվելու են բարելավման աշխատանքներ:

Կանոններ

Կենո

«Կենո» խաղը խաղացողին հնարավորություն է տալիս է խաղադրույք կատարել 1-80 համարակալված գնդակներից 1-ից մինչև 8-ը կամ 1-ից մինչև 10-ը համարակալված գնդակների համակցություն ընտրելու միջոցով:

Յուրաքանչյուր խաղափուլ ունի իր համարը: Յուրաքանչյուր խաղափուլի ընթացքում յուրաքանչյուր իրադարձություն ունի իր համարը խաղի ID, ըստ որի ցուցատախտակի վրա ներկայացվում են վերջին տասը խաղափուլերի արդյունքները: Յուրաքանչյուր խաղափուլի ժամանակ պատահական թվերի գեներատորի հիման վրա խաղարկվում են 1-ից 80-ը հերթականությամբ համարակալված գնդակներից 20-ը:

Ցուցատախտակի աջ հատվածում 80 գնդակներից բաղկացած դաշտն է, որտեղ կարմիր և կապույտ գույներով նշված են «տաք» և «սառը» գնդակները, որոնք համապատասխանաբար ավելի հաճախ և ոչ հաճախ դուրս եկող գնդակներն են խորհրդանշում։

Խաղափուլի ընթացքում դուրս եկող և խաղացողի կողմից ընտրված թվերի հետ համընկնող գնդակները գունավորվում են ոսկեգույնով, իսկ չհամընկնողները արծաթագույնով։

Խաղացողը հնարավորություն ունի կատարել Երկար խաղացող խաղադրույք 10 իրադարձության համար, որի հաշվարկը կատարվում է վերջին իրադարձության ավարտից հետո:

Բոլոր հաղթող գնդակների համակցություններն ունեն իրենց գործակիցները (համաձայն Կենո 8, Կենո 10 և Կենո Գոլդ աղյուսակների), որը բազմապատկվում է խաղացողի խաղադրույքի գումարով:

Հաղթող համակցությունը հաշվարկվում է խաղադրույք կատարած գնդակների և կռահած գնդակների քանակի հարաբերությամբ: Օրինակ, եթե Դուք կռահել եք 5-ից 3-ը, խաղադրույքը հաշվարկվելու է 3x գործակցով:

Գործակիցները կայուն են բոլոր խաղափուլերի համար:

Աղյուսակ Կենո 8

Կռահած գնդակների քանակը Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել
1 2 3 4 5 6 7 8
0 1x 1x
1 3.5x 1x
2 10x 2x 1.5x 1x
3 50x 10x 3x 2x 2x
4 80x 20x 15x 4x 5x
5 150x 60x 20x 15x
6 500x 80x 50x
7 1000x 200x
8 2000x

Աղյուսակ Կենո 10

Կռահած գնդակների քանակը Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել
1 2 3 4 5 6 7 8 9 10
0 1x 1x 2x 2x
1 3.5x 1x
2 10x 2x 1.5x 1x
3 50x 10x 3x 2x 2x
4 80x 30x 15x 4x 5x 2x
5 150x 60x 20x 15x 10x 5x
6 500x 80x 50x 25x 30x
7 1000x 200x 125x 100x
8 2000x 1000x 300x
9 5000x 2000x
10 10000x

Կենո 8 և Կենո 10 խաղերում խաղացողները հնարավորություն ունեն կատարելու նաև Էքստրա խաղադրույքներ՝ աղյուսակում նշված ելքերի վրա: Էքստրա խաղադրույքների շահումները հաշվարկվում են կատարված խաղադրույքը բազմապատկելով «Էքստրա խաղադրույքներ» աղյուսակում նշված ելքերի համապատասխան գործակիցներով:

Օրինակ, եթե Խաղացողը կատարել է 1000 դրամ խաղադրույք «Առաջին 5 գնդակների թվերի գումարը 202.5-ից քիչ է» ելքի վրա, ապա խաղադրույքը շահելու դեպքում խաղացողը կշահի 1900 դրամ /1000*1.9/: Գործակիցները կայուն են բոլոր խաղափուլերի համար:

Աղյուսակ Էքստրա խաղադրույքներ

Ելք Շահման գործակից
20 գնդակների թվերի գումարը 810.5-ից քիչ է 1.9
20 գնդակների թվերի գումարը 810.5-ից շատ է 1.9
Առաջին 5 գնդակների թվերի գումարը 202.5-ից քիչ է 1.9
Առաջին 5 գնդակների թվերի գումարը 202.5-ից շատ է 1.9
Առաջին գնդակի թիվը 40.5-ից քիչ է 1.9
Առաջին գնդակի թիվը 40.5-ից շատ է 1.9
Առաջին գնդակի թիվը զույգ է 1.9
Առաջին գնդակի թիվը միանիշ է 1.9
Առաջին գնդակի թիվը միանիշ է 8.444
Առաջին գնդակի թիվը միանիշ չէ 1.07
Վերջին գնդակի թիվը 40.5-ից քիչ 1.9
Վերջին գնդակի թիվը 40.5-ից շատ է 1.9
Վերջին գնդակի թիվը զույգ է 1.9
Վերջին գնդակի թիվը կենտ է 1.9
Վերջին գնդակի թիվը միանիշ է 8.444
Վերջին գնդակի թիվը միանիշ չէ 1.07

Հատուկ դեպքեր

Եթե որևէ տեխնիկական խնդրի պատճառով իրադարձությունը չի ցուցադրվել, այս դեպքում խաղացողը պետք է ստուգի խաղադրույքը՝ սեղմելով արդյունքները ներկայացնող հղումը: Տեխնիկական խնդիրների պատճառով իրադարձության հեռարձակման բացակայությունը պատճառ չի հանդիսանում խաղադրույքի չեղարկման համար:

ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀՈՒՄԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Խաղացողները Քրաշ (Crash) խաղին մասնակցելու համար՝ մինչև խաղի սկիզբը, կատարում են խաղադրույքներ, որից հետո գործակիցը գրաֆիկի միջոցով աճում է մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը (գործակցի աճը կարող է կանգ առնել ցանկացած պահի և այս պահը կոչվում է Քրաշ (Crash))։ Եվ եթե մինչև այդ խաղացողը սեղմում է Քեշաութ (Cashout) կոճակը, ապա շահում է համապատասխան գործակցով, իսկ եթե մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը խաղացողը չի սեղմում Քեշաութ (Cashout) կոճակը, ապա պարտվում է: Շահումը հաշվարկվում է խաղացողի կատարած խաղադրույքը բազմապատկած շահման գործակցով:

Քրաշ (Crash) խաղում խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել ինչպես «Մանուալ», այնպես էլ «Ավտո» ռեժիմներով:

crashTitle

«Մանուալ» ռեժիմում խաղադրույքը կատարվում է «Խաղալ» կոճակով: Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է նշել խաղադրույքի գումարի չափը «Խաղադրույք» դաշտում և սեղմել «Խաղալ» կոճակը: Խաղափուլի մեկնարկի հետ բազմապատկիչը սկսում է աճել 1.00 գործակցից մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը: Մինչ Քրաշ (Crash) տեղի ունենալը խաղացողը պետք է սեղմի Քեշաութ (Cashout) կոճակը:

Խաղադրույքի գումարը ձեռքով չմուտքագրելու համար գոյություն ունի հատուկ հատված, որտեղ խաղացողը կարող է սեղմել առկա խաղադրույքի ցանկալի գումարի վրա, որի հիման վրա կնշվի խաղադրույքի չափը:

«Խաղալ» կոճակը սեղմելուց հետո խաղացողը սպասում է մինչև մեկնարկի խաղափուլը:

Խաղացողները կարող են նաև օգտագործել Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) գործառույթը (ավտոմատ կերպով շահումը փոխանցել խաղային հաշվին, եթե նշված գործակիցը մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալն է). oրինակ՝ երբ Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) դաշտում նշվում է 2 գործակիցը, իսկ խաղի գործակիցը բարձրանում և անցնում է նշված գործակցից (այսինքն Քրաշ (Crash) տեղի չի ունենում մինչև 2 գործակիցը), ապա համակարգը ավտոմատ կերպով խաղացողին դուրս է բերում խաղից հաղթանակած 2 գործակցով: Երբ խաղացողը ցանկանում է օգտագործել Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) գործառույթը, նա նախապես միացնում է անջատիչը (որը ակտիվացնում է Ավտո Քեշաութը) և Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) դաշտում սահմանում է գործակից, որով ցանկանում է ավտոմատ կերպով Քեշաութ (Cashout) կատարել: Այս գործառույթը խաղացողին չի զրկում ինքնուրույն Քեշաութ (Cashout) անելու հնարավորությունից՝ այսինքն եթե խաղացողը միացրել է Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) և մուտքագրել նախընտրելի գործակից, ապա ցանկացած պահի մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը և մինչև նշած գործակցին հասնելը կարող է ինքնուրույն սեղմել Քեշաութ (Cashout) կոճակը: Այս դեպքում շահումը հաշվարկվում է ինքնուրույն կատարած Քեշաութ (Cashout)-ի գործակցով, այլ ոչ թե Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) դաշտում նշված գործակցով: Խաղափուլը սկսվելուց հետո չի թույլատրվում փոխել գործակիցը Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) դաշտում:

«Ավտո» ռեժիմում խաղադրույքներ կատարելու կարգը

Քրաշ (Crash) խաղը խաղացողը կարող է խաղալ նաև «Ավտո» ռեժիմում: Անցնելով «Ավտո» ռեժիմին, խաղացողը սահմանում է խաղադրույքի կարգավորումներ, որի հիման վրա համակարգը խաղում է իր փոխարեն։

«Ավտո» ռեժիմում խաղալու համար անհրաժեշտ է լրացնել ստորև նշված դաշտերը և սեղմել «ԱՎՏՈ ԽԱՂ» կոճակը՝

1. «Բազային Խաղադրույք» դաշտում խաղացողը մուտքագրում է սկզբնական խաղադրույքի գումարը:

2. «Լիմիտ» դաշտում ապահովագրման համար խաղացողը պետք է մուտքագրի խաղադրույքի առավելագույն չափ, որպեսզի խաղերի արդյունքների հիման վրա խաղադրույքների գումարը չգերազանցի այդ գումարը:

3. Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) դաշտում խաղացողը մուտքագրում է Ավտո Քեշաութի (Ավտո Cashout) գործակիցը: Եթե խաղացողը ոչինչ չի մուտքագրել, ապա այս դաշտում ավտոմատ կերպով նշվում է 1.01 գործակիցը:

4. Անհրաժեշտ է որպեսզի խաղացողը ընտրի հաջորդ խաղափուլի համար, կախված խաղի ելքից (հաղթելու և պարտվելու համար ) հետևյալ դաշտերից մեկը.

4.1․ Վերադառնալ բազային խաղադրույքին:

4.2․ Կրկնապատկել խաղադրույքը:

Խաղի անցկացման կարգը

Խաղափուլի մեկնարկի հետ բազմապատկիչը սկսում է աճել 1.00 գործակցից մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը: Եթե որևէ մեկը չի հասցնում խաղադրույք կատարել, ապա այդ խաղափուլն սկսվում է առանց տվյալ խաղացողի, սակայն խաղացողին հնարավորություն է տրվում կատարել խաղադրույք հաջորդ խաղափուլի համար` սեղմելով «Խաղալ հաջորդ խաղափուլում» կոճակը։

Հաղթում են այն խաղացողները, ովքեր դուրս են եկել խաղից` սեղմելով Քեշաութ (Cashout) կոճակը մինչև Քրաշ (Crash) տեղի ունենալը: Հաղթողը բազմապատկում է իր խաղադրույքը այն գործակցով, որ պահին սեղմել է Քեշաութ (Cashout) կոճակը։ Խաղափուլն ավարտվելուց հետո (այսինքն, երբ տեղի է ունենում Քրաշ (Crash)) այն խաղացողը, ով չի հասցրել դուրս գալ խաղափուլից (չի հասցրել սեղմել Քեշաութ (Cashout) կոճակը) պարտվում է:

Եթե խաղացողը խաղում է Ավտո Քեշաութ (Ավտո Cashout)–ով, ապա անկախ նրանից՝ խաղացողն ունի ինտերնետային կապ, թե ոչ, այն պահից հետո եթե համակարգը ընդունել է խաղացողի խաղադրույքը, Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) գործառույթը կաշխատի այնպես, ինչպես որ խաղացողը սահմանել է (դա տեղի է ունենում սերվերի վրա):

Եթե ինտերնետային կապի խնդիրներ են առաջացել խաղացողի կամ օպերատորի կողմից, որն ապահովում է ինտերնետ կապը, այսինքն ոչ կազմակերպչի մեղքով, ապա հիմք են հանդիսանում կազմակերպչի սերվերի վրա ֆիքսված տեղեկությունները: Խաղացողները կարող են խաղալ Ավտո Քեշաութ (Ավտո Cashout) գործառույթով Քրաշ (Crash) խաղի ժամանակ, վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար:

Այն գործակիցը, որի դեպքում տեղի է ունենում Քրաշ (Crash)-ը, կարող է լինել թե ամբողջ, թե կոտորակային թիվ (oրինակ` 21.23): Այն չի որոշվում խաղի պահին, այլ որոշվում է նախօրոք 10 խաղափուլ առաջ: Խաղացողներին խաղափուլի ավարտից հետո տրվում է հնարավորություն համոզվելու, որ Քրաշ (Crash)-ի գործակիցը ստեղծվում է խաղափուլից առաջ, այլ ոչ թե խաղի պահին:

ՀԱՅ ԼՈ

ՀԱՅ ԼՈ (HI LO) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները

ՀԱՅ ԼՈ (HI LO) խաղը անընդհատ ընթացող խաղ է, որին խաղացողները հնարավորություն ունեն միանալու ցանկացած պահի, և որին մասնակցելու համար խաղացողը պետք է ընտրի խաղում տրամադրվող 9 ելքերից (տարբերակներից) մեկը, մուտքագրի խաղադրույքի չափը և կատարի խաղադրույք: Յուրաքանչյուր ելք ունի սույն կանոնակարգով սահմանված համապատասխան գործակից:

Խաղի ժամանակ խաղաքարտի կապոցից պատահականության սկզբունքով դուրս է բերվում խաղաքարտ, յուրաքանչյուր խաղում խաղացողներին տրվում է որոշակի ժամանակ ընտրելու 9 ելքերից (տարբերակներից) մեկը և մուտքագրելու խաղադրույքի չափը:

Սեղմելով ցանկալի գործակցով 9 ելքերից (տարբերակներից) մեկի համապատասխան կոճակը և մուտքագրելով խաղադրույքի չափը, ապա սեղմելով «Դրույք» կոճակը` խաղադրույքը կհամարվի ընդունված, և խաղացողը պետք է սպասի մինչև մեկնարկի խաղը: Խաղադրույքի գումարը ձեռքով չմուտքագրելու համար գոյություն ունի հատուկ հատված, որտեղ խաղացողը կարող է սեղմել առկա խաղադրույքի ցանկալի գումարի վրա, որի հիման վրա կնշվի խաղադրույքի չափը:

Խաղում մասնակցում են 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, J, Q, K, A խաղաքարտերը, ամեն խաղաքարտից մեկ կարմիր ու մեկ սև, և մեկ Ջոկեր, այսինքն` ընդհանուր 25 խաղաքարտից բաղկացած կապոց: Խաղում ամենամեծ խաղաքարտը համարվում է A-ը, իսկ ամենափոքրը՝ 2-ը։ Ջոկերը համարվում է անկախ խաղաթուղթ՝ այսինքն ոչ մեծ, ոչ փոքր, ոչ կարմիր և ոչ սև: Բացվող խաղաքարտը ճիշտ գուշակելու դեպքում խաղացողը շահում է: Շահումը հաշվարկվում է՝ խաղացողի կատարած խաղադրույքը բազմապատկած ճիշտ գուշակած ելքի (կոճակի վրա նշված) համապատասխան գործակցով (շահումը կփոխանցվի խաղացողի խաղային հաշվին), իսկ սխալ գուշակելու դեպքում խաղացողը պարտվում է:

9 ելքերն (տարբերակներն) են ՝

1. Բացվող խաղաքարտը կլինի Մեծ (HI) նախորդ խաղում բացված խաղաքարտի համեմատ

2. Բացվող խաղաքարտը կլինի Փոքր (LO) նախորդ խաղում բացված խաղաքարտի համեմատ

3. Բացվող խաղաքարտը կլինի 2-ից – 9 (ներառյալ) խաղաքարտերից մեկը

4. Բացվող խաղաքարտը կլինի J, Q, K, А խաղաքարտերից մեկը

5. Բացվող խաղաքարտը կլինի K, А խաղաքարտերից մեկը

6. Բացվող խաղաքարտը կլինի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, J, Q, K, А

7. Բացվող խաղաքարտը կլինի Ջոկեր

8. Բացվող խաղաքարտը կլինի կարմիր (տվյալ դեպքում կապ չունի, թե որ խաղաքարտն է, կարևորը գույնն է)

9. Բացվող խաղաքարտը կլինի սև (տվյալ դեպքում կապ չունի, թե որ խաղաքարտն է, կարևորը գույնն է)

Գործակիցները Մեծ (HI)-ի ու Փոքր (LO)-ի համար տարբեր են (տես ստորև աղյուսակը), կախված նրանից, թե նախորդ խաղում ինչ խաղաքարտ է բացված եղել՝

Մեծ (HI)-ի գործակից Նախորդ խաղում բացված խաղաքարտ Փոքր (LO)-ի գործակից
x 1.09 2 -
x 1.2 3 x12
x 1.33 4 x 6
x 1.5 5 x 4
x 1.71 6 x 3
x 2 7 x 2.4
x 2.4 8 x 2
x 3 9 x 1.71
x 4 J x 1.5
x 6 Q x 1.33
x 12 K x 1.2
- A x 1.09

Եթե նախորդ խաղում բացված խաղաքարտը Ջոկերն է, ապա Մեծ (HI)-ի ու Փոքր (LO)-ի դեպքում գործակիցը որոշվում է դրան նախորդող խաղում դուրս եկած խաղաքարտի համեմատ՝ վերոնշյալ աղյուսակի հիման վրա, իսկ եթե այդ նախորդող խաղում դուրս եկածը ևս Ջոկեր էր, ապա հիմք է ընդունվում դրան նախորդող խաղում դուրս եկած խաղաքարտը, և այսպես այնքան, մինչև նախորդող խաղաքարտը Ջոկեր չլինի, և հաշվարկման համար հիմք կընդունվի այդ խաղաքարտը: Խաղի ընթացքում խաղացողները հնարավորություն ունեն տեսնելու նախորդ խաղերում դուրս եկած խաղաքարտերը:

Եթե բացված խաղաքարտը A-ն է (որը համարվում է ամենամեծ խաղաքարտը), ապա Մեծ (HI)-ի ելքը (գործակիցը) ակտիվ չի լինի, իսկ եթե բացված խաղաքարտը 2-ն է (որը համարվում է ամենափոքր խաղաքարտը), ապա ակտիվ չի լինի Փոքր (LO)-ի ելքը (գործակիցը):

Իսկ մյուս ելքերի համար գործակիցները ֆիքսված են՝

Բացվող խաղաքարտ Շահման գործակից
Կարմիր x2
Սև x2
2-ից – 9 (ներառյալ) խաղաքարտերից մեկը x1.5
strOneOfJQK�Cards x3
strOneK�Cards x6
2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, J, Q, K, А խաղաքարտը x12
Ջոկեր խաղաքարտը x24

Բացվող խաղաքարտը չի որոշվում խաղի պահին, այլ որոշվում է նախօրոք 10 խաղ առաջ: Խաղացողներին խաղի ավարտից հետո տրվում է հնարավորություն համոզվելու, որ բացվող խաղաքարտը ստեղծվում է խաղից առաջ, այլ ոչ թե խաղի պահին: Խաղի ավարտից հետո տրամադրվում է կոդ, որը համապատասխան ծրագրում մուտք անելու դեպքում խաղացողները կարող են համոզվել, որ բացվող խաղաքարտը որոշվել է նախօրոք, այլ ոչ թե խաղի պահին:

Սիք Բո

ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀՈՒՄԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Սիք Բո խաղը անընդհատ ընթացող խաղ է, որին խաղացողները հնարավորություն ունեն միանալու ցանկացած պահի: Խաղացողներին տրվում է առնվազն 5 վայրկյան ժամանակ խաղադրույք (խաղադրույքներ) կատարելու համար: Խաղին մասնակցելու համար խաղացողը խաղանիշերի ցուցանակից (օրինակ՝ 50 դրամ, 100 դրամ, 200 դրամ, 500 դրամ, 1000 դրամ) պետք է ընտրի նախընտրելի անվանական արժեքով խաղանիշը՝ սեղմելով այն, և ընտրի խաղում առաջարկվող ելքը (ելքերը): Ելքը (ելքերը) ընտրելու համար խաղացողը սեղմում է խաղադրույքների համար նախատեսված համապատասխան հատվածին (հատվածներին):

Խաղադրույքը (խաղադրույքները) ավտոմատ կերպով կընդունվի խաղադույքների կատարման ժամանակի ավարտից հետո: Այնուհետև խաղացողը պետք է սպասի մինչև խաղը մեկնարկի: Խաղին մասնակցում են երեք զառ, որոնք պտտվում են և պատահականության սկզբունքով ամեն մեկը կանգ է առնում 1-ից 6 թվերից որևէ մեկի վրա: Շահում է այն խաղացողը, ով ճիշտ է գուշակում առաջարկվող ելքը (ելքերը):

Խաղափուլի ընթացքում խաղացողներին տրվում է հնարավորություն կատարել խաղադրույք առաջարկվող բոլոր ելքերի վրա:

Սիք Բո խաղի ելքերն են՝

Ելք Նկարագրություն
Փոքր խաղադրույք Խաղադրույքը հաղթում է, եթե երեք զառերի վրայի թվերի գումարը կազմում է 4-ից 10 միավոր։ Խաղադրույքը չի հաղթում, եթե երեք զառերի վրա միևնույն թվերն են, օրինակ՝ 2, 2, 2 կամ 3, 3, 3։
Մեծ խաղադրույք Խաղադրույքը հաղթում է, եթե երեք զառերի վրայի թվերի գումարը կազմում է 11-ից 17 միավոր։ Խաղադրույքը չի հաղթում, եթե երեք զառերի վրա միևնույն թվերն են, օրինակ՝ 4, 4, 4 կամ 5, 5, 5։
Խաղադրույք կոնկրետ եռյակի վրա Խաղադրույքը հաղթում է, եթե երեք զառերի վրա միևնույն թվերն են: Օրինակ՝ եթե խաղացողը կատարել է խաղադրույք երեք հատ 5-ի վրա և զառերի վրա երեք հատ 5 է:
Խաղադրույք ցանկացած եռյակի վրա Խաղադրույքը հաղթում է, եթե երեք զառերի վրա ցանկացած միևնույն թվերն են։ Օրինակ՝ եթե խաղացողը կատարել է այս խաղադրույքը, ապա կշահի եթե զառերի վրա կամ երեք հատ 1 է, կամ երեք հատ 2, կամ երեք հատ 3, կամ երեք հատ 4, կամ երեք հատ 5, կամ երեք հատ 6:
Խաղադրույք կոնկրետ զույգի վրա Խաղադրույքը հաղթում է, եթե երեք զառերի վրա կա խաղացողի ընտրած 2 միևնույն թվերը:
Խաղադրույք երեք զառերի վրայի թվերի ընդհանուր գումարի վրա (բացառությամբ, եթե գումարը 3 է և 18 է): Եթե զառերի վրայի թվերի գումարը համապատասխանում է խաղացողի կողմից ընտրված զառերի թվերի ընդհանուր գումարին, որի վրա խաղացողը կատարել է խաղադրույք: Օրինակ` եթե խաղադրույքը կատարվում է ընդհանուր 10-ի վրա, խաղացողը հաղթում է, եթե զառերի վրայի թվերն են`3-2-5 կամ 1-3-6 կամ ցանկացած այլ համադրություն, որի գումարը ընդհանուր 10 է։
Խաղադրույք երկու զառերի վրայի թվերի համադրության վրա Այս տեսակի խաղադրույքը կատարվում է ցանկացած երկու զառերի վրայի թվերի համադրության վրա: Խաղացողը հաղթում է, եթե ճիշտ է գուշակել երկու զառերի վրայի թվերը: Օրինակ` եթե խաղացողը ընտրել է 1, 2 համադրությունը, իսկ դուրս եկած զառերն են 1, 5, 2, ապա խաղացողը հաղթում է:
Խաղադրույք մեկ զառի վրայի թվի վրա Խաղադրույքը հաղթում է, եթե խաղացողը խաղադրույք է կատարել 1-ից 6 թվերից մեկի վրա, օրինակ՝ 4 -ի վրա, իսկ բացված երեք զառերից առնվազն մեկի վրա 4 է:

Յուրաքանչյուր ելք ունի սույն կանոնակարգով սահմանված համապատասխան գործակից: Շահումները վճարվում են գուշակած ելքի (ելքերի) գործակցով (գործակիցներով), ստորև ներկայացված վճարման աղյուսակի համաձայն.

Վճարման աղյուսակ

Ելք Խաղի արդյունք Շահման գործակից
Փոքր խաղադրույք Փոքր խաղադրույք Երեք զառերի վրայի թվերի գումարը կազմում է 4-ից 10 միավոր, բացառությամբ եռյակից (եթե երեք զառերի վրա միևնույն թվերն են, օրինակ` 2, 2, 2 կամ 3, 3, 3): 1:1
Մեծ խաղադրույք Մեծ խաղադրույք Երեք զառերի վրայի թվերի գումարը կազմում է 11-ից 17 միավոր, բացառությամբ եռյակից (եթե երեք զառերի վրա միևնույն թվերն են, օրինակ` 4, 4, 4 կամ 5, 5, 5): 1:1
Խաղադրույք կոնկրետ եռյակի վրա Խաղադրույք կոնկրետ եռյակի վրա Երեք զառերի վրա նույն թվերն են 180:1
Խաղադրույք ցանկացած եռյակի վրա Երեք զառերի վրա ցանկացած նույն թվերն են 30:1
Խաղադրույք կոնկրետ զույգի վրա Երկու զառերի վրա նույն թվերն են 10:1
Խաղադրույք երեք զառերի վրայի թվերի ընդհանուր գումարի վրա (բացառությամբ, եթե գումարը 3 կամ 18 է) Եթե գումարն է՝ 4 60:1
Եթե գումարն է՝ 17 60:1
Եթե գումարն է՝ 5 30:1
Եթե գումարն է՝ 16 30:1
Եթե գումարն է՝ 6 17:1
Եթե գումարն է՝ 15 17:1
Եթե գումարն է՝ 7 12:1
Եթե գումարն է՝ 14 12:1
Եթե գումարն է՝ 8 8:1
Եթե գումարն է՝ 13 8:1
Եթե գումարն է՝ 9 6:1
Եթե գումարն է՝ 10 6:1
Եթե գումարն է՝ 11 6:1
Եթե գումարն է՝ 12 6:1
Խաղադրույք երկու զառերի վրայի թվերի համադրության վրա Եթե երեք զառերից երկուսի վրայի թվերը համընկնում են խաղացողի ընտրած երկու թվերի հետ 5:1
Խաղադրույք մեկ զառի վրայի թվի վրա Խաղադրույք մեկ զառի վրայի թվի վրա Եթե երեք զառերից մեկի վրայի թիվը համընկնում է խաղացողի ընտրած թվի հետ 1:1
Եթե երեք զառերից երկուսի վրայի թվերը համընկնում են խաղացողի ընտրած թվի հետ 2:1
Եթե երեք զառերից երեքի վրայի թվերը համընկնում են խաղացողի ընտրած թվի հետ 3:1

Բացվող զառերը չեն որոշվում խաղի պահին, այլ որոշվում են նախօրոք, 10 խաղ առաջ: Խաղացողներին խաղի ավարտից հետո տրվում է հնարավորություն համոզվելու, որ բացվող զառերը ստեղծվում են խաղից առաջ, այլ ոչ թե խաղի պահին: Խաղի ավարտից հետո տրամադրվում է կոդ, որը համապատասխան ծրագրում մուտք անելու դեպքում խաղացողները կարող են համոզվել, որ բացվող զառերը որոշվել են նախօրոք, այլ ոչ թե խաղի պահին:

Պենալտի

ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀՈՒՄԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

«Պենալտի» խաղի նպատակն է գուշակել, թե գնդակը դարպասի որ հատվածում կհայտնվի կամ չի հայտնվի: Դարպասը բաժանված է 24 հատվածների, որոնցից յուրաքանչուրը համարակալված է, և թվերը դասավորված են հերթականությամբ 3 հորիզոնական շարքով՝ 1-8, 9-16, 17-24։ Դարպասի հատվածները ներկված են դեղին և կապույտ գույներով: Խաղի ընթացքում գնդակը պետք է հայտնվի կամ չհայտնվի նշված 24 հատվածներից մեկում։

Խաղացողը կարող է խաղադրույք կատարել հետևյալ ելքերի վրա.

- կոնկրետ հատվածի վրա՝ նշելով թիվը, այսինքն, գնդակը որ թվի հատվածում կհայտնվի;

- գույնի վրա, թե գնդակը որ գույնի հատվածում կհայտնվի;

- յուրաքանչյուր հորիզոնական շարքի վրա, թե գնդակը որ շարքում կհայտնվի;

- դարպասաձողին հարվածելու վրա;

- ձախողման վրա (դարպասապահը կկանգնեցնի գնդակը կամ կանցնի շեղ):

«Պենալտի» խաղում շահում է այն խաղացողը, ով ճիշտ է գուշակում առաջարկվող ելքը (ելքերը): Յուրաքանչյուր ելք ունի սույն կանոնակարգով սահմանված համապատասխան գործակից: Շահումները վճարվում են գուշակած ելքի (ելքերի) գործակցով (գործակիցներով), ստորև ներկայացված վճարման աղյուսակի համաձայն: Շահումը կփոխանցվի խաղացողի խաղային հաշվին, իսկ սխալ գուշակելու դեպքում խաղացողը պարտվում է:

Խաղափուլի ընթացքում խաղացողներին տրվում է հնարավորություն կատարել խաղադրույք առաջարկվող բոլոր ելքերի վրա:

Խաղադրույք կատարելու ժամանակ խաղացողին թույլատրվում է չեղարկել կամ կրկնել վերջին խաղադրույքը, կրկնապատկել բոլոր խաղադրույքները կամ ընտրել որևէ ելք պատահականության սկզբունքով։

Խաղադրույքը կամ խաղադրույքները ընդունված են համարվում միայն խաղադրույքի հաստատումից հետո, այսինքն խաղադրույք կատարելու համար խաղացողն ընտրում է ելքը (ելքերը) և խաղադրույքի գումարը, այնուհետև հաստատելու համար պետք է սեղմի հաստատել խաղադրույքը կոճակը, որից հետո միայն խաղադրույքը կամ խաղադրույքները կհամարվի ընդունված:

Վճարման աղյուսակ

Ելք Շահման գործակից
Կոնկրետ հատված (1-ից 24 թվերից որևէ մեկը) x24
Գույն (Դեղին/Կապույտ) x2
Վերևի հորիզոնական շարք (1-ից 8) x3
Միջին հորիզոնական շարք (9-ից 16) x3
Ստորին հորիզոնական շարք (17-ից 24) x3
Ձախողում x24
Դարպասաձող x24

Շահող հատվածները չեն որոշվում խաղի ընթացքում, այլ որոշվում են նախօրոք՝ 10 խաղ առաջ։ Խաղացողներին խաղի ավարտից հետո տրվում է հնարավորություն համոզվելու, որ շահող հատվածները ստեղծվում է խաղից առաջ, այլ ոչ թե խաղի պահին: Խաղի ավարտից հետո տրամադրվում է կոդ, որը համապատասխան ծրագրում մուտք անելու դեպքում խաղացողները կարող են համոզվել, որ շահող հատվածներն որոշվել են նախօրոք, այլ ոչ թե խաղի պահին:

Ռակետօն

ՌԱԿԵՏՕՆ խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները

Խաղացողները ՌԱԿԵՏՕՆ խաղին մասնակցելու համար, մինչև խաղի սկիզբը, կատարում են խաղադրույքներ, որից հետո սպասում, մինչ Հրթիռը կսկսի վեր բարձրանալ: Հրթիռի բարձրանալու ընթացքում նաև կսկսի աճել գործակիցը՝ մինչև Հրթիռի պայթյունը տեղի ունենալը (գործակցի աճը կարող է կանգ առնել ցանկացած պահի, այսինքն Հրթիռի պայթունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի):

Եթե մինչև այդ խաղացողը սեղմում է խաղափուլից դուրս գալու համար նախատեսված կոճակը, ապա շահում է համապատասխան գործակցով, իսկ եթե մինչև պայթյուն տեղի ունենալը խաղացողը չի սեղմում այդ կոճակը, ապա պարտվում է: Շահումը հաշվարկվում է՝ խաղացողի կատարած խաղադրույքը բազմապատկած շահման գործակցով:

ՌԱԿԵՏՕՆ խաղում խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել ինչպես «Մանուալ», այնպես էլ «Ավտո» ռեժիմներով:

«Մանուալ» ռեժիմում խաղադրույքներ կատարելու կարգը

«Մանուալ» ռեժիմում խաղադրույքը կատարվում է խաղացողի կողմից: Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է նշել խաղադրույքի գումարի չափը խաղադրույք կատարելու համար նախատեսված դաշտում և սեղմել խաղալու կոճակը: Խաղափուլի մեկնարկի հետ բազմապատկիչը սկսում է աճել 1.00 գործակցից մինչև Հրթիռի պայթյունը: Մինչ Հրթիռի պայթյունը տեղի ունենալը խաղացողը պետք է սեղմի խաղափուլից դուրս գալու կոճակը:

Խաղադրույքի գումարը ձեռքով չմուտքագրելու համար գոյություն ունի հատուկ հատված, որտեղ խաղացողը կարող է սեղմել առկա խաղադրույքի ցանկալի գումարի վրա, որի հիման վրա կնշվի խաղադրույքի չափը:

Խաղալու կոճակը սեղմելուց հետո խաղացողը սպասում է, մինչև մեկնարկի խաղափուլը:

Խաղացողները կարող են նաև օգտագործել ավտոմատ խաղափուլից դուրս բերելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով շահումը փոխանցել խաղային հաշվին, եթե նշված գործակիցը մինչև Հրթիռի պայթյունի տեղի ունենալն է: Օրինակ՝ երբ այդ գործառույթի դաշտում նշվում է 2 գործակիցը, իսկ խաղի գործակիցը բարձրանում և անցնում է նշված գործակցից (այսինքն պայթյունը տեղի չի ունենում մինչև 2 գործակիցը), ապա համակարգը ավտոմատ կերպով խաղացողին դուրս է բերում խաղափուլից հաղթանակած 2 գործակցով: Երբ խաղացողը ցանկանում է օգտագործել այդ գործառույթը, նա նախապես միացնում է անջատիչը և գործակցի դաշտում սահմանում է գործակից, որով ցանկանում է ավտոմատ կերպով դուրս գալ խաղափուլից:

Այս գործառույթը խաղացողին չի զրկում ինքնուրույն խաղափուլից դուրս գալու կոճակը սեղմելու հնարավորությունից, այսինքն եթե խաղացողը միացրել է ավտոմատ խաղափուլից դուրս բերելու անջատիչը և մուտքագրել նախընտրելի գործակից, ապա ցանկացած պահի, մինչև Հրթիռի պայթյունի տեղի ունենալը և մինչև նշած գործակցին հասնելը, կարող է ինքնուրույն սեղմել խաղափուլից դուրս գալու համար նախատեսված կոճակը: Այս դեպքում շահումը հաշվարկվում է այդ պահի գործակցով, այլ ոչ թե ավտոմատ խաղափուլից դուրս բերելու դաշտում նշված գործակցով: Խաղափուլը սկսվելուց հետո չի թույլատրվում փոխել գործակիցը ավտոմատ խաղափուլից դուրս բերելու դաշտում:

«Ավտո» ռեժիմում խաղադրույքներ կատարելու կարգը

ՌԱԿԵՏՕՆ խաղը խաղացողը կարող է խաղալ նաև «Ավտո» ռեժիմում:

Մուտքագրելով խաղադրույքի չափը և միացնելով «Ավտո» ռեժիմը, համակարգը ամեն խաղափուլին ավտոմատ կերպով կատարում է խաղադրույք խաղացողի փոխարեն: Այս դեպքում խաղացողն ինքնուրույն է սեղմում խաղափուլից դուրս գալու կոճակը, սակայն խաղացողը նաև ունի հնարավորություն «Ավտո» ռեժիմում նախապես միացնել ավտոմատ խաղափուլից դուրս բերելու գործառույթը ցանկալի գործակցով, որպեսզի համակարգը ավտոմատ կերպով դուրս բերի խաղափուլից խաղացողի փոխարեն, որը այս դեպքում ևս խաղացողին չի զրկում ինքնուրույն խաղափուլից դուրս գալու կոճակը սեղմելու հնարավորությունից:

Խաղի անցկացման կարգը

Խաղափուլի մեկնարկի հետ բազմապատկիչը սկսում է աճել 1.00 գործակցից մինչև Հրթիռի պայթյունը տեղի ունենալը: Եթե որևէ մեկը չի հասցնում խաղադրույք կատարել, ապա այդ խաղափուլն սկսվում է առանց տվյալ խաղացողի, սակայն խաղացողին հնարավորություն է տրվում կատարել խաղադրույք հաջորդ խաղափուլի համար:

Հաղթում են այն խաղացողները, ովքեր կատարել են խաղադրույք և դուրս են եկել խաղափուլից` սեղմելով խաղափուլից դուրս գալու համար նախատեսված կոճակը մինչև Հրթիռի պայթյունը կամ միացրել են ավտոմատ խաղափուլից դուրս բերելու գործառույթը այն գործակցով, որը մինչև Հրթիռի պայթյունն է: Հաղթողը բազմապատկում է իր խաղադրույքը այն գործակցով, որ պահին սեղմել է այդ կոճակը կամ նշել է ավտոմատ խաղափուլից դուրս բերելու դաշտում։ Խաղափուլն ավարտվելուց հետո (այսինքն, երբ տեղի է ունենում պայթյունը), այն խաղացողը, ով չի հասցրել դուրս գալ խաղափուլից, պարտվում է:

Եթե խաղացողը խաղում է ավտոմատ խաղափուլից դուրս բերելու գործառույթով, ապա անկախ նրանից, թե խաղացողն ունի ինտերնետային կապ, թե ոչ, այն պահից հետո, երբ համակարգը ընդունել է խաղացողի խաղադրույքը, այդ գործառույթը կաշխատի այնպես, ինչպես որ խաղացողը սահմանել է (դա տեղի է ունենում սերվերի վրա):

Եթե ինտերնետային կապի խնդիրներ են առաջացել խաղացողի կամ օպերատորի կողմից, որն ապահովում է ինտերնետ կապը, այսինքն ոչ կազմակերպչի մեղքով, ապա հիմք են հանդիսանում կազմակերպչի սերվերի վրա ֆիքսված տեղեկությունները: Խաղացողները կարող են խաղալ ավտոմատ խաղափուլից դուրս բերելու գործառույթով, խաղի ժամանակ վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար:

Այն գործակիցը, որի դեպքում տեղի է ունենում Հրթիռի պայթյունը, կարող է լինել թե՛ ամբողջ, թե՛ կոտորակային թիվ (oրինակ` 21.23): Այն չի որոշվում խաղի պահին, այլ որոշվում է նախօրոք 5 խաղափուլ առաջ: Խաղացողներին խաղափուլի ավարտից հետո տրվում է հնարավորություն համոզվելու, որ գործակիցը ստեղծվում է խաղափուլից առաջ, այլ ոչ թե խաղափուլի ընթացքում:

:
Crash
5 time
Min : 50
Max : 300000
Max Win 5000000
Min : 50 Max : 300000 Max Win : 5000000
10
01.12 22:40 100 1 100
Խ–փուլի ID 18185946 Դրույքի ID 4719628 Ամսաթիվ 01.12 22:40 Խաղադրույք 100 Գործակից 1 Շահում 100 Խաղարկված թվեր Ընտրված թվեր
Խ–փուլի ID Դրույքի ID Ամսաթիվ Crashed Խաղադրույք Ավտո խաղ Շահում Գործակից Բանալի Salt Hash կոդ
Խ–փուլի ID Դրույքի ID Ամսաթիվ Դրույքի տեսակը Խաղադրույք Խաղաքարտեր Շահում Գործակից Բանալի Salt Hash կոդ
Խ–փուլի ID Դրույքի ID strCombination Ամսաթիվ Խաղադրույք Զառեր Շահում Բանալի Salt Hash կոդ
Նույնականացում
Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է նույնականացնել գրանցման ընթացքում նշված բջջային հեռախոսահամարը և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր/ID քարտ):
Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է նույնականացնել անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր/ID քարտ):
Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է նույնականացնել գրանցման ընթացքում նշված բջջային հեռախոսահամարը: